Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հունից հանեց լրագրողի հարցը, թե «Ներազգային» ազատագրական շարժման անդամ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելը դավաճանություն է, թե ոչ:

«Արա գնա գործիդ, դավաճանը դու ես: Այ աղջիկ ջան, ապարատդ պահի, նոր խոսա»,- բարկացած տոնով Ա1+-ի լրագրողին ասաց գեներալը:

Հիշեցնենք, որ տեղեկություններ կան, որ Վահան Մարտիրոսյանը անցել է ադրբեջանական սահմանը եւ քաղաքական ապաստան խնդրել: