Ավստրալիայի երիտասարդական Slipstream կրկեսի դերասան Քեյն Փիթերսենը երկրից 300 մ բարձրության վրա կապած ճոպանի վրայով գրավիչ զբոսանք է կատարել։ Ճոպանը կապած է եղել Մելբուռնի ամենաբարձր «Էրիկա» երկնաքերից, որը նաեւ աշխարհում ամենաբարձր բնակելի շինությունն է։
Ճոպանի վրայով զբոսանքը գովազդային հոլովակի մի մասն էր, որը նվիրված է Ավստրալիայում The Walk ֆիլմի էկրանավորմանը, գրում է Nat-geo.ru-ն։ Ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը ֆրանսիացի ճոպանագնաց Ֆիլիպ Պետիի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանել։ Պետին 1974թ. օգոստոսի 8-ին Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկվորյակ աշտարակներն իրար միացնող ճոպանի վրայով զբոսանք էր կատարել։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2015թ. հոկտեմբերի 2-ին։











