Ռուսաստանի եւ Բելառուսի տարածաշրջանների համաժողովում, որը տեղի է ունենում Սոչիում, հանկարծակի խոսվել է Ղազախստանի կաթնամթերքի շուկայի մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգտվել է հրապարակավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին պատասխանելու առիթից, ով ավելի վաղ բողոքել էր, որ բելառուսական կաթը Ղազախստանում դուրս է մղում տեղական արտադրանքը:

Բելառուսի նախագահը մատակարարումների իր քաղաքականությունը բացատրել է «եթե չգնեին, չէինք բերի» սկզբունքով, որն առաջ է բերել ներկաների ծիծաղը, հաղորդում է Lifenews-ը:

«Մենք ապրում ենք շուկայական պայմաններում եւ մեր մեջ ամենաառաջատար շուկայագետը նուրսուլթան Նազարբաեւն է: Ղազախտանում գնում են այնպիսի կաթ, որը բերում են: Եթե չգնեին, չէինք բերի: Բալորը լավ հասկանում են, որ եւ Ռուսաստանը, եւ Բելառուսը համատեղ չորացնում են այդ կաթը, հեռացնում են ջուրը: Մենք հաճախ Ռուսաստանից գնում ենք այդ կաթը, ջուր ենք խառնում եւ ստացվում է նորմալ կաթ»,-ասել է Լուկաշենկոն:

Այս պարզաբանումն առաջ է բերել Պուտինի ժպիտը: «Դա գարեջուր չէ, ինչո՞ւ եք կաթին ջուր խառնում»,- կատակել է ՌԴ նախագահը: