Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շենքերից մեկի բանկում սեպտեմբերի 1-ին դանակահարություն է տեղի ունեցել: Ոստիկանությունը հայտնում է, որ Բյուրեղավանի բնակիչ, անչափահաս Լեւոն Վանյանը դակահարել է երկու տղաների:
Նախքան դանակահարությունը Լեւոն Վանյանը վեճի է բռնվել մեկ այլ դպրոցական տղայի հետ, որը նրա նկատողությունից վիրավորված դիմել է ավագ ընկերոջը: Վերջինն ավելի ուշ հանդիպել է վիրավորողին, որը ծեծել է նրան: Դեպքի մասին ծեծված տղան հայտնել է իր երկու եղբայրներին: Կռիվը շարունակվել է քաղաքի շենքերից մեկի բակում, որտեղ Լեւոնը դանակահարել է երկու եղբայրներին:
Երիտասարդները դանակահարության հետեւանքով որովայնի, հետույքի, ոտքերի, կրծքավանդակի վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակը լավ է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:











