Վրացի հայտնի երգիչ եւ դերասան Վախթանգ Կիկաբիձեն համերգային շրջագայություն է սկսել Ուկրաինայով: Սեպտեմբերի 19-ի երեկոյան նա ժամանել է Զապորոժյե, որտեղ նրան դիմավորել են լեզգինկայով, վրացական գինի հյուրասիրել:

76-ամյա Կիկաբիձեն  հայտարարել է, թե համերգային շրջագայություն է իրականացնելու 10 քաղաքներով՝ երգելու բարեկամ ուկրաինացիների համար, նրանց հետ զրուցելու կյանքի մասին: Նա նշել է, թե ռուսական տանկերը խորը հետք են թողել իր սրտում, ուստի իր ռուսերեն երգերը երգելու է միայն ուկրաինացիների համար:

«Ուկրաինայում ես բազմաթիվ ընկերներ ունեմ: Ես արդեն 7 տարի չեմ գնում Ռուսաստան, ինչ պատրեազմը սկսեց: Ես ռուսերեն շատ երգեր ունեմ, եւ երբ ցանկանում եմ երգել, գալիս եմ այստեղ: Սալ եմ ուտում եւ օղի խմում»,- նշել է նա: