Թուրքիայում 25-ամյա սպա Ահմեդ Քարավելիօղլուն չի կարողացել զորամասից թույլտվություն վերցնել եւ չի մասնակցել սեփական հարսանիքին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում ծառայող Ահմեդ Քարավելիօղլուն թեեւ չի կարողացել ներկա լինել սեփական հարսանիքին, սակայն նրա ու հարսի ծնողները որոշել են հարսանիքն անել, քանի որ երկար ժամանակ պատրաստվել էին եւ բարեկամներին տեղեկացրել էին հարսանիքի օրվա մասին:

Առանց փեսայի հարսանիքին հարսը եւս պարել է, սակայն տխուր է եղել եւ երբեմն արտասվել է, որ փեսան կողքին չի հարսանիքի օրը։

Տղայի ծնողները շեշտել են, թե Հաքքարիում ծառայող իրենց որդին չի կարողացել գալ, քանի որ քուրդ զինյալները կարող էին ճանապարհին վնասել իրենց որդուն։