ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում նրանում, որ «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը կարողացել է հատել ՀՀ սահմանն ու հետո անցնել Ադրբեջան:
«Սա էլեմենտար բան է, բոլոր մարդիկ կարող են հատել Վրաստանի սահմանը եւ այդ նույն մարդիկ կարող են անցնել Ադրբեջան: Որ վատ բան չասեմ, հաջողություն ձեզ»,- այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Վահան Մարտիրոսյանը հատել սահմանն այն դեպքում, երբ նրան մեղադրանք էր առաջադրված եւ նա գտնվում էր հետախուզման մեջ:
Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանի սահմանն է անցել եւ քաղաքական ապաստարան խնդրել: Նա Բաքվում հանդես է եկել մամուլի ասուլիսով:











