Ամերիկացի Ռիչարդ Ռայանը վտանգավոր եւ թանկարժեք փորձարկում է կատարել։ Նա 90 մմ տրամաչափով հակատանկային Т8 թնդանոթից կրակել է iMac 5K համակարգչի վրա։ Սեպտեմբերի 17-ին YouTube-ում տեղադրված հոլովակը 400 հազար դիտում է հավաքել, գրում է Vesti.ru-ն։
27 մատնաչափ անկյունագծով եւ Retina 5K էկրանով համակարգիչը Apple-ի ամենաթանկ գաջետներից է։

Փորձից հետո համակարգչի գրեթե ոչինչ չի մնացել։