Ամերիկացի բլոգերը որոշել է լրիվ ինքնուրույն իր համար սենդվիչ պատրաստել։ Դրա համար նրան պետք է եկել 1500 դոլար եւ 6 ամիս։ Փորձի տեսագրությունը հայտնվել է YouTube-ի «Ինչպես անել ամեն ինչ» (How To Make Everything) ալիքում։

Հոլովակի հեղինակը սկզբում ապագա բուտերբրոդի հացի համար ցորեն է ցանել։ Այնուհետեւ նա մեկնել է օվկիանոսի առափնյա հատվածներ՝ աղաջուր վերցնելու համար, որից նա հետագայում աղ է ստացել։ Երիտասարդ խոհարարը ինքնուրույն վարունգ է աճեցրել, հետո թթու դրել դրանք։ Նա ինքնուրույն կով է կթել, որպեսզի դրանից կարագ եւ պանիր պատրաստի, հայտնում է «Ռոսբալտ»-ը։

Բացի այդ, նա ինքնուրույն հավ է մորթել ֆիլեի համար։

Համտեսելով պատրաստած սենդվիչը՝ նա նշել է, որ «այն այնքան էլ վատ չի ստացվել»։