Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմադիրներին շփոթել է կաշառակերների հետ։

Դա տեղի է ունեցել ուկրաինական «Էսպրեսո TV»-ին տված հարցազրույցի ժամանակ։ Սահակաշվիլին վրիպակ է թույլ տվել Ռադայի պատգամավոր Իգոր Մոսեյչուկի կալանքը մեկնաբանելիս։

«Ես կարծում եմ, որ կոնկրետ այս պատգամավորի հետ Ռադայում ամեն բան ճիշտ է արվել։

Նա չգիտես ինչու ինձ հիշել էր։ Չգիտես ինչու բոլոր ընդդիմադիրները ինձ հիշում են ժամանակ առ ժամանակ։ Ավելի շուտ կաշառակերները»,- ասել է Սահակաշվիլին։