Տիրոջ առջեւ ներողություն խնդրող շան մասին տեսանյութը գրավել է համացանցը: Youtube-ում տեղադրված հոլովակում տղամարդը բարկանում է շան վրա, իսկ կենդանին լուռ նայում է տիրոջ աչքերին, սեղմվում նրան եւ մեղավոր տեսքով կախում գլուխը: Ի վերջո, տերը գրկում է շանը:
Հոլովակը հրապարակվել է սեպտեմբերի 17-ին, եւ մի քանի օրվա ընթացքում արդեն ավելի քան 100 հազար դիտում է ունեցել:











