Ֆրանսիական «TV5 Monde» հեռուստաալիքը «Նշանակման վայրը՝ Ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի սեպտեմբերի 19-ի թողարկումը նվիրել է Հայաստանին: Այս մասին գրում է «Collectif VAN» կայքը:
Աշխարհի տարբեր երկրներում ֆրանսերենի թեմային նվիրված հաղորդման նկարահանող խմբի այցելության վայրը Հայաստանն է դարձել: Հեղինակների խոսքով, լեզվի մասին պակտը հնարավորություն է ընձեռում ամրապնդել ֆրանսերենի դիրքերն այս երկրում, որն արդեն զգալի աստիճանով ֆրանկոֆոն է:











