Երեւանի բնակիչ, 17-ամյա Էվելինա Գեորգիի Կարագաշյանը սեպտեմբերի 21-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Նա որպես անհետ կորած որոնվում է Նոր-Նորքի ոստիկանության բաժնի կողմից: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսանյութից:
Էվելինա Կարագաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության Նոր-Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010 63 28 64 եւ 1-02 հեռախոսահամարներով:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











