Թուրքիայի Բոդրում հանգստավայրում սեպտեմբերի 22-ին տեղացած հորդառատ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ Բոդրումում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով որոշ փողոցներում ջրի մակարդակը բարձրացել է 50 սմ-ից։ Բոդրումում ջրի մեջ են հայտնվել բազմաթիվ փողոցներ ու տներ, իսկ մեքենաները լողում են փողոցներում եւ հարվածում միմյանց: