Բրիտանացի ինժեներները նորարարական ճանապարհային ծածկույթ են մշակել, որը ցանկացած պայմաններում չոր է մնում: Lafarge Tarmac ընկերությունը ներկայացրել է Topmix ճանապարհային ծածկույթը, որն ունակ է մեկ րոպեի ընթացքում շուրջ 4 հազար լիտր ջուր անհետ ներծծել:
Նորարարական ասֆալտը ջուրը ներծծում է հատուկ ցանցավոր կառուցվածքի շնորհիվ, որը կազմված է խոշոր քարերից: Այդպիսի ճանապարհին թափված ջուրը գրեթե անմիջապես անհետանում է:
Այս համակարգը նախատեսված է ավտոմայրուղիների, կայանատեղիների, հեծանվային եւ հետիոտնի համար նախատեսված ճանապարհների, ինչպես նաեւ մարզահրապարակների ծածկույթի համար:
Ըստ Ռոսբալտ-ի, չնայած բոլոր առավելություններին՝ այսպիսի ասֆալտը չի կարող օգտագործվել զրոյից ցածր ջերմաստիճան ունեցող տարածաշրջաններում:











