Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում տեսախցիկ են ստեղծել, որը վայրկյանում 1 տրիլիոն կադր է նկարում: Դա գրեթե 42 մլն անգամ ավելի արագ է սովորական տեսախցիկից, որի արագությունը վայրկյանում 24 կադր է:
Հրապարակված տեսանյութում ներկայացված է ջրում 966 մլն կմ/ժ արագությամբ ֆոտոների արագության փորձնական նկարահանումը: Իրականում դա տեւել է նանովայրկյան: Համեմատության համար նշենք, որ նանովայրկյանը վայրկյանի համեմատությամբ նույնն է, ինչ վայրկյանը՝ 31.7 տարվա համեմատ:
National Geographic-ի փոխանցմամբ, 2014 թվականին Տոկիոյի եւ Կեյոյի համալսարանի գիտնականները տեսախցիկ էին ստեղծել, որը վայրկյանում 4.4 տրիլիոն կադր էր նկարում:











