Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որում երեւում են սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում ուխտավորների կուտակումներից առաջացած հրմշտոցի հետեւանքները։ Տեսանյութում երեւում են գետնին ընկած զոհերի մարմինները, գրում է Lenta-ն։
Քաաբա մզկիթի մոտ հաջի ժամանակ ուխտավորների հսկայական կուտակումներ են լինում գրեթե ամեն տարի։ Ամենից շատ զոհեր գրանցվել են 1990թ., երբ հաջ կատարելիս մահացել էր 1400 մարդ։