ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մելսիդա Դանիելյանը այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր աշխատասենյակում բռնվել է կաշառք ստանալու պահին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում՝ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Հրազդանի մի բնակիչ, ում հաղորդման համաձայն Մելսիդա Դանիելյանը հաշմանդամության 2-րդ կարգը հաստատելու համար իրենից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում համաձայնել է կարգը հաստատել 30.000 դրամով:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյությում