Դյուսելդորֆի օդանավակայանի ուղեւորները ականատես են եղել, թե ինչպես է վատ եղանակային պայմաններում եւ ուժգին քամու ժամանակ վայրէջք կատարում աշխարհի ամենամեծ ուղեւորատար ինքնաթիռը՝ Airbus A380-ը, հայտնում է Lifenews-ը։
Կադրում երեւում է, թե ինչպես են եղանակային պայմաններն ազդում անգամ նման հսկայի վրա։ Թվում է, թե օդանավը վայրէջքի ժամանակ թեքվում է կենտրոնական առանցքից, սակայն հետո կարողանում է ուղղվել, եւ ամեն բան բարեհաջող ավարտ է ունեցել։