Բրիտանացի Հարի Ռոթուելը գերազանցել է մոտոցիկլի հետեւի անիվի վրա երթեւեկելու արագության սեփական ռեկորդը: Այս տարվա ամռանն արձանագրված նախորդ ձեռքբերումը կասկադյորը գերազանցել է 19 կմ/ժ-ով: Էլվինգթոնում նա մոտոցիլկով ընթացել է 337.56 կմ/ժ արագությամբ:

Ռոթուելն ընթացել է 540 ուժանոց Suzuki Hayabusa-ով: Ըստ Motor-ի, ռեկորդը սահմանելու համար միայն մեկ պահանջ է առաջադրվել. Ռոթուելը պետք է հետեւի անիվի վրա առնվազն մեկ կիլոմետր հաղթահարեր: