Դյուսելդորֆի օդանավակայանում համացանցի օգտատերը նկարահանել է ուժեղ կողային քամու պայմաններում աշխարհի խոշորագույն ինքնաթիռի՝ A380-ի վայրէջքը:

Դուբայից չվերթ իրականացնող Emirates ավիաընկերության օդանավի անձնակազմի անդամները ստիպված են եղել մեծ վարպետություն ցուցաբերել՝ եղանակային դժվարին պայմաններում հաջող վայրէջք կատարելու համար:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, տեսանյութում երեւում է, որ գետնից մի քանի մետր բարձրությամբ ինքնաթիռն օդաչուների համար սովորական դիրքում է, սակայն ուժեղ քամու պատճառով հսկայական մեքենան մի կողքից մյուսն է թեքվում: Սակայն, չնայած քամուն եւ անձրեւից հետո թաց ծածկույթին, օդաչուներին հաջողվում է վայրէջք կատարել: