Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին կոչ է արել սիրել իրենց երկիրը եւ այնտեղ կարգուկանոն ու անվտանգություն ապահովել։ Ընդ որում, նա վստահեցրել է, որ ինքն ու բելառուս պաշտոնյաները չեն թալանել երկիրը, եւ խոստացել է, որ հետո իրավիճակն ավելի վատ չի լինելու, փոխանցում է «ԲելՏա»-ն։
Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է սեպտեմբերի 25-ին՝ Ժլոբինում Բելառուսի մետաղագործական գործարանի բանվորների հետ հանդիպման ժամանակ։
«Մարդ պետք է սիրի իր երկիրը եւ վստահ լինի, որ դա իր տունն է։ Դա նախագահի հոգսն է։ Լավ-վատ, մենք դա ապահովում ենք։ Սրանից վատ էլ չի լինելու։ Ես ձեզ երաշխավորում եմ»,- հայտարարել է Լուկաշենկոն։











