Սեպտեմբերի 16-ին Նոր Նորքի շենքերից մեկի բակում ոստիկանները նկատել են կասկածելի արտաքինով 3 հոգի, որոնք մտել են շենքի մուտքերից մեկը: Ոստիկանները անիմիջապես գործի են անցել, վնասազերծել տարածքը եւ բերման ենթարկել
Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչներ 27-ամյա Տարոն Ավետիսյանը, 30-ամյա Մելիք Բազիկյանն ու Թադեւոս Ավետիսյանը:
Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ, էլեկտրահարիչ եւ մի քանի տասնյակ տարբեր չափերի բանալիներ: Ոստիկանները կասկածներ ունեն, որ եռյակի հանցավոր ռեզյումեն մեկ բնակարանի գողության փորձով չի ավարտվում, հնարավոր է կատարած լինեն նմանատիպ հանցանքներ եւս:
Գողության փորձ կատարելու համար ոստիկանություն բերման ենթարկված 3 երիտասարդները ձերբակալված են:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











