NASA-ի պաշտոնական կայքում գերլուսնի խավարման մասին հոլովակ է հրապարակվել:

Հիշեցնենք, որ գերլուսնի խավարումը սպասվում է սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը: ԱՄՆ-ի, Աֆրիկայի եւ Եվրոպայի տարածքում բնակվողները կկարողանան ինքնատիպ «արյունոտ Լուսին» տեսել:

Հարկ է նշել, որ այդպիսի յուրօրինակ իրադարձություն, ինչպիսին է լուսնի լիարժեք խավարումը՝ գերլուսնով, չափազանց հազվադեպ է տեղի ունենում: Վերջին անգամ երկրաբնակներն այդպիսի երեւույթի ականատես են եղել շուրջ 30 տարի առաջ: