«Ամերիաբանկ»-ի կողմից առաջարկվող էքվայրինգի ծառայությունը մեծ արձագանք է գտել բոլոր այն ընկերությունների շրջանում, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսն ինտերնետ միջավայրում: Բանկի կողմից առաջարկվող vPOS-ը հնարավորություն է ընձեռում շուրջօրյա վաճառք իրականացնել եւ հաճախորդներ ձեռք բերել աշխարհի տարբեր վայրերից:
Բանկն առաջարկում է ծրագրային ամբողջական, պատրաստի լուծում, ինչն ազատում է ծրագրավորման, կարգաբերման բարդ եւ ժամանակատար խնդիրներից: Նշենք նաեւ, որ հետագա ծրագրային անհրաժեշտ թարմացումներն իրականացնում է «Ամերիաբանկ»-ը, ինչը հաճախորդներին թույլ է տալիս խուսափել ծրագրավորման հետ կապված հետագա սպասարկումից: Ծրագիրը տեղադրվում է անվճար եւ շատ սեղմ ժամկետում:
«Ամերիաբանկ»-ի vPOS ծրագրից օգտվելու հնարավորություններն ու ծրագրի առավելությունները ներկայացնում է բանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:











