Apple iPhone 6s եւ iPhone 6s Plus ֆլագմանները հաջողությամբ հաղթահարել են ջրադիմացկունության թեստը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով International Business Times պարբերականը։
Չնայած այն հանգամանքին, որ ծրագրավորողները երբեք չեն հիշատակել iPhone-ի բարձր ջրակայունությունը, սմարթֆոնների «ջրային պրոցեդուրադերը» շատ տպավորիչ են եղել։ Փորձարկումներն իրականացրել են YouTube-ի մի քանի բլոգեր։ Զաք Աթեյլի անունով բլոգերը iPhone 6s-ն ու iPhone 6s Plus-ը մեկ ժամ պահել է ջրով լի տարայի մեջ։ Փորձի ավարտին բլոգերը չի կարողացել որեւէ անսարքություն գտնել. սմարթֆոնները նախկինի պես նորմալ աշխատում էին։
Բացի այդ, YouTube-ի TechRax ալիքի էնտուզիաստները որոշել են սմարթֆոնը եփել եռացող ջրի մեջ։ Չորանալուց հետո iPhone-ը շարունակում էր նորմալ աշխատել, միայն խնդրել է օգտագործելուց առաջ իրեն չորացնել։











