Քալիֆորնիա նահանգի Սանտա Անա քաղաքի փողոցներից մեկում տեղադրված տեսախցիկը ցնցող կադրեր է արձանագրել: Մի տղամարդ առանց որեւէ պատճառի հարձակվել է մեկ այլ տղամարդու վրա, ծեծել նրան ու հետո... սկսել պարել՝ ասֆալտին ընկած տուժածի կողքին: Այդ վայրագ արարքի մանրամասները մամուլին պատմել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը: 83- ամյա Թուեն Նգուենը առավոտյան, ինչպես միշտ, գնում էր սրճարան, որպեսզի մի բաժակ սուրճ խմի ու թարմ թերթեր գնի: Հանկարծ նրան ընդառաջ է եկել մի սեւամորթ տղամարդ ՝ 29 ամյա Դեմարեա Շանտե Բարնսը, ու սկսել է անսպասելիորեն ծեծել նրան, այդ թվում ոտքերով, իսկ հետո, երբ տարեց տղամարդը ցավից գալարվում էր ասֆալտին, սեւամորթը սկսել է պարել, հայտնում է Bloknot-ը:
Կան ապացույցներ, որ Նգուենը ոչ մի բանով չի սադրել Բարնսին, դրա համար էլ հարձակվողի վարքագիծը դժվար է բացատրել: Ծերունուն միանգամից ուղարկել են մոտակա հիվանդանոց, որտեղ նրա մոտ ուղեղում արյան զեղում են ախտորոշել ու դիմածնոտային ոսկորների կոտրվածք: Ոստիկանությունն անմիջապես որոնում է հայտարարել չարագործի նկատմամբ ու շուտով ձերբակալել նրան հարեւան Անահայմայում: Տղամարդուն մեղադրանք են ներկայացրել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար:











