Ամերիկյան իրավապահ մարմինները Կարիբյան ծովում ավելի քան երեք տոննա արգելված նյութ են առգրավել, որը գնահատվում է 41 միլիոն դոլար:

ԱՄՆ առափնյա ծառայության աշխատակիցները հետո Մայամիում բեռնաթափել են հիսուն փաթեթ, որոնցում մոտավորապես 1.1 տոննա կոկաին ու ավելի քան երկու տոննա մարիխուանա կար, հայտնում է Bloknot-ը:

Իրավապահ մարմիների ներկայացուցիչը հայտնել էր, որ առափնյա ծառայության օդանավը Սաոնա հանրահայտ կղզու (Դոմինականյան հանրապետություն) հարավարեւելյան ափի մոտ արագընթաց նավ էր հայտնաբերել: Շուտով նավը բերման են ենթարկել, ընդ որում նավում գտնվող երեք մարդ սկսել են փաթեթները ջուրը նետել: Նրանք բոլորը ձերբակալվել են, իսկ փաթեթները՝ առգրավվել:

Հիշեցնենք, որ բառացիորեն տասը օր առաջ դարձյալ Մայամիում, մեկ այլ հաջող գործողության արդյունքում առգրավվել ու ափ էին տեղափոխվել 12 միլիոն դոլար արժողության թմրադեղեր: