Հնդկաստանում ընձառյուծը գլուխը մտցրել է մետաղական բիդոնի մեջ, սակայն կարողացել դուրս հանել։ Բարեբախտաբար միջադեպը տեղի է ունեցել Ռաջասթհան նահանգի գյուղերից մեկում։ Տեղաբնակները զանգահարել է անասնաբույժին, որը ժամանել է 6 ժամ անց։ Ինչպես հայտնում է The Huffington Post-ը, ընձառյուծին քնաբեր են ներարկել, ազատել են նրա գլուխը մետաղական տարայից եւ ազատ են արձակել բնական միջավայր։
Ենթադրվում է, որ կենդանին որոշել է ուսումնասիրել բիդոնի պարունակությունը՝ ջուր որոնելու նպատակով, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։











