Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 1-ի կեսօրին ներքաղաքային ավտոբուսը մխրճվել է կանգառում  կանգնած մարդկանց մեջ, որի հետեւանքով մահացել է 12, վիրավորվել՝ 12 հոգի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպքի ականատեսներից մեկը պատմել է, թե փողոցում երկու ավտոբուս վթարի ենթարկվելուց հետո կանգնել էին, երբդրանց աջ կողմից փորձում է վազանց կատարել 3-րդ ավտոբուսը, որն էլ դուրս է եկել մայթ, կորցրել կառավարումը եւ մխրճվել կանգառում սպասող մարդկանց մեջ։

Ոստիկանություն տեղափոխված ավտոբուսի վարորդը պնդել է, թե ավտոբուսը դուրս է եկել կառավարումից, որի հետեւանքով մխրճվել է կանգառի մեջ։