Գյումրի քաղաքի ոստկանության Մուշի բաժին սեպտեմբերի 30-ին խոշոր չափի գողության կասկածանքով բերման է ենթարկվել Անի թաղամասի բնակիչ Ռուբիկ Գեւորգյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսանյութից:
Ոստիկանության բաժնում Գեւորգյանը խոստովանական բացատրություն է տվել, որ Գյումրիի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդանդամություն ունեցող ցերեկային խնամքի կենտրոնի պահեստարանից գողացել է աշխատակիցների պայուսակները, ապա Ավստրիայի քաղաքացի մի կնոջ պայուսակից 600 եվրո, մյուսից՝ 265 000 դրամ արժողության պլանշետ հափշտակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ խոշոր չափերի գողություն: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











