Կնոջը սպանելու կասկածանքով, սեպտեմբերի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել Երևանի բնակիչ Արտակ Առաքելյանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մալաթիայի» տոնավաճառում վեճ և դանակահարություն է կատարվել: Դեպքի վայր հասած ոստիկանները վարագույրի վաճառքի տաղավարներից մեկում հայտնաբերել են մոտ 38-ամյա Հեղինե Դարբազյանի դին:

Դեպքից մի քանի ժամ անց տոնավաճառի տարածքում հայտնաբերվել և ոստիկանություն է տեղափոխվել սպանվածի ամուսինը՝ Արտակ Առաքելյանը, որը տեղեկացրել է, որ կնոջը դանակահարել է խանդի հողի վրա, որի համար չի զղջում:  Արտակ Առաքելյանը կալանավորված է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում