Իտալական Caviar ոսկերչական ապրանքանիշը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահական iPhone 6s -երի հավաքածու է թողարկել:

Բջջային հեռախոսների կորպուսը պատրաստված է տիտանից ու զարդարված ոսկե հարթաքանդակով՝ ՌՌ ղեկավարի պրոֆիլով, ինչպես նաեւ երկրի զինանշանով ու ռուսական հիմնի տողերով:

Հեռախոսների հավաքման եւ դրա բոլոր տարրերի փորագրման աշխատանքները ձեռագործ են, յուրաքանչյուր նմուշ ունի անձնական համար, որը գրված է հեռախոսի կողքի պանելի վրա, իսկ կորպուսի ներքեւի մասում փորագրված է «Ti Gold Supremo Putin Anniversario Edizione 63» գրությունը, որը ցույց է տալիս տվյալ աքսեսուարի պատկանելիությունը կոլեկցիոն տիրաժին:

Հեռախոսն արտադրվել է 63 նմուշով: Արժե 199 հազար ռուբլի: Caviar-ը ոչ միայն սմարթֆոն է ստեղծել, այլեւ շնորհավորական տեսագրություն, հայտնում է email protected-ը:

Ավելի վաղ Caviar-ը Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ թողարկել էր Apple Watch, որը  մինչ այդ թողարկված ինքնագրով նմուշից տարբերվում էր նախեւառաջ «63 Anniversario Edizione» գրությամբ: Հենց բոլոր նմուշները վաճառվեն, ստացված միջոցների մի մասը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Ընկերությունը մտադիր է նույն կերպ վարվել նաեւ նոր սմարթֆոնից ստացած հասույթի հետ:

Չորեքշաբթի ՝ հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դարձել է 63 տարեկան: