Գյուղատնտեսության օրվա առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Միքայել Վարդանյանին պարգեւատրել է «Անանիա Շիակացի» մեդալով:

Օրվա առթիվ ԼՂՀ նախագահի նստավայր էին հրավիրվել բոլոր նրանք, ում շնորհիվ գյուղատնտեսությունն աննախադեպ արդյուքներ է արձանագրել:  Վերջին տարիներին Արցախի գյուղատնտեսությանը նոր շնչառություն է հաղորդել ծխախոտագործությունը: Շնորհիվ Գրանդ Հոլդինգի ներդրումների՝ Արցախում վերականգնվել  են  ծխախոտագործության երբեմնի  ավանդույթները:

Արցախցու համար հայրենիքի անվտանգությունը ոչ միայն լավ պաշտպանված մարտական դիրքերն են,  այլեւ սոցիալապես կայուն հասարակությունը: Հենց այդ կայունությանը նպաստելու համար էլ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Գրանդ Հոլդինգի սեփականատեր Միքայել Վարդանյանին պարգեւատրել է «Անանիա Շիրակացի» մեդալով: