Boeing ընկերությունում հայտարարել են, որ իրենց մասնագետները կարողացել են մշակել ամենաթեթեւ մետաղը, որը 99.99 տոկոսով բաղկացած է օդից։
Նորարարական նյութը միկրոլատիս է։ Ինչպես նշել է մետաղի մշակմամբ զբաղվող Սոֆյա Յանգը, նորարարությունը կարելի է համեմատել ոսկորի կառուցվածքի հետ։ «Միկրոլատիսը եռաչափ պոլիմեր է, որն ունի ծակոտկեն կառուցվածք։ Եթե համեմատենք ոսկորի հետ, ապա այն նույնպես արտաքինից շատ կարծր է, սակայն ներսից սնամեջ է։ Արդյունքում, այն շատ թեթեւ է եւ դժվար է կոտրվում»,- ասել է նա։
Boeing-ի գնահատմամբ՝ մետաղը 100 անգամ ավելի թեթեւ է պենոպոլիստիրոլից, փոխանցում է Informing-ը։











