Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում այրվել է Boeing 767 օդանավի շարժիչը: ներսում գտնվողներին տարհանելիս տուժել է 21 մարդ, հաորդում է Բրոուարդ շրջանի հրշեջ փրկարարական վարչությունը:

Ուղեւորներից մեկը, մյուսների հետ փախչելիս վայր է ընկել թռիչքուղում եւ գլխի լուրջ վնասվածք ստացել, նշել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մայք Ջաքլսը:

Ամերիկյան Dynamic Airways ավիաընկերությանը կատկանող Boeing 767-ի ձախ շարժիչի հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ցերեկը, այն պահին, երբ օդանավը պատրաստվում էր օդ բարձրանալ եւ ուղեւորվել Կարակաս: Հրդեհի հետեւանքով շարժիչն ու թեւի մի մասն ամբողջությամբ այրվել են: Ուղեւորներն օդանավը լքել են փչովի շարժասանդուղիք օգնությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օդանավում այդ պահին եղել է 110 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: