«Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունն ունի ֆինանսական միջոցների հայթայթման սեփական բանաձեը, որը կփորձի կիրառել, երբ կուսակցություն դառնա:
«Լուսավոր Հայաստանի» հերթական տեսանյութում նշվում է.
«Որտեղից են այն ֆինանսական միջոցները, որոնք ապահովում են կուսակցության նորմալ կենսամիջոցները: Անկախ Հայաստանում շատ են եղել դեպքեր, երբ կուսակցությունները չեն բացահայտել այն աղբյուրները, որոնցից ստացել են ֆինանսական միջոցները: Ավելին, եղել են դեպքեր, երդ կուսակցությունները ֆինանսավորվել են մեկ անձի, կամ մի քանի անդամների կողմից: Ու երբ այդ անձը դուրս է եկել կուսակցությունից, այդ ուժը հայտնվել է պասիվ վիճակում: Սա անառողջ երեւույթ է:
Այս պայմաններում ունենք մի իրականություն, երբ հասարակությունը որեւէ մասնակցություն չունի քաղաքական կազմակերպությունների ֆինանսների ձեւավորման հարցում, հետեւաբար որեւէ վերահսկողություն չի իրականացնում դրանց շրջանառության նկատմամբ:
Մեր կուսակցության գործունեության համար ֆինանսական միջոցներն ահռելի չեն, որոնց հայթայթման համար ունենք մեր բանաձեւը եւ մոդելը:
Առաջարկում ենք ներդրումներ իրականացնել մեր գործում, եւ պահանջել, որ աշխատենք հնարավորինս բաց: Քաղաքականության ֆինանսավորումը ներդրում է ուղղված ապագային»:











