Քարնեգի-Մելլոնի համալսարանի հետազոտողները 3D տպիչը հարմարեցրել են մազեր եւ թել տպելու համար, հայտնում է N+ 1-ը։
Որպեսզի 3D տպիչով բարակ թելեր տպեն, հետազոտողները մշակել են տպիչի ծրագրային ապահովումը։ Կառավարող ալգորիթմը մոդիֆիկացրել են այնպես, որ տպիչը բոլորովին քիչ պլաստիկ ճզմի եւ էքստրուդերը մոդելից այն կողմ տանի։ Այդպիսով՝ ստացվում են ճկուն թելեր, որոնք հիշեցնում են սոսինձ օգտագործելիս մնացող թելերը։
Տարբեր կոշտության մազերը տպվում են պլաստիկի մատակարարման արագության կարգավորման եւ էքստրուդերի տեղափոխման շնորհիվ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։











