Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում Colectiv գիշերային ակումբում գիշերը Հելոուինին նվիրված երեկոյի ժամանակ ռոք խմբի հրավառության շոուի ընթացքում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել է 27 մարդ: Ավելի քան 180 մարդ վիրավորվել է, որոնցից 50-ին տեղափոխել են հիվանդանոց:

AP գործակալության տվյալներով, ռոք խմբի հրավառությամբ ուղեկցվող շոուն հանգեցրել է դեկորի մի մասի հրդեհի, որն արագ տարածվել է:

Բուխարեստի արտակարգ ծառայությունները դեպքի վայր են ժամանել 11 րոպե անց:

Տուժածները հիմնականում 14-16 տարեկան պատանիներ են: Երկրի առողջապահության նախարարը կոչ է արել մարդկանց արյուն հանձնել՝ տուժածներին օգնելու համար:

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ ցնցված է տեղի ունեցածի առթիվ: