Ամերիկյան Մինեսոտա նահանգից ֆերմերը 665 կիլոգրամանոց դդում է աճեցրել եւ որոշել դրանով ավտոմեքենա ջարդել: Դա դիտելու համար շուրջ 400 մարդ է հավաքվել:
Այցելուները 1 դոլարով տոմս են գնել, ինչը հնարավորություն է ընձեռել շահել ճոպանը կտրելու իրավունքը, որը հսկայական դդումը 25 մետր բարձրությունից նետել է մեքենայի վրա:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, միջոցառման ընթացքում 360 դոլար է հավաքվել: Գումարը կփոխանցեն երեխաներին անվճար գրքեր բաժանող բարեգործական կազմակերպությանը:











