LifeNews-ի նկարահանող խումբը Եգիպտոսում՝ Airbus 321-ի օդանավի կործանման վայրում, մասնակցում է որոնողափրկարարական գործողություններին։ Փրկարարները, երկու խմբի բաժանված, զննում են տարածքը, որտեղ ցաքուցրիվ են եղել կործանված օդանավի բեկորները։ Նրանք արդեն եկել են այն եզրակացության, որ ավիավթարի վայրում գործել են դիակ կողոպտող ավազակները։ Փրկարարները օդանավի բեկորներում գրեթե ոչ մի թանկարժեք իր չեն գտնում։ Բացի այդ, այրված օդանավի մոտ նկատվել են մեքենայի հետքեր։

Ճամբարը, որտեղ գտնվում են փրկարարները եւ լրագրողները, հսկում են զինվորականները։ Ճամբարի երկայնքով զինված հսկողություն է իրականացվում։

Ռուսական օդանավի աղետից հետո մուտքը Սինայի թերակղզի մինչեւ նոյեմբերի 1-ը փակվել էր։ Սակայն երթեւեկությունը մինչեւ հիմա դեռ ամբողջովին չի վերականգնվել։ Կահիրեից Էշ Արիշա տանող ճանապարհի բոլոր ուղեւորներին մանրամասն զննում են։