Ֆրանսիացի «Սարդ-մարդն» անձրեւի տակ 36 հարկանի շենք է բարձրացել: Ալեն Ռոբերն այսպիսով հերթական շենքն է նվաճել:
Ըստ NTDTV-ի, 152 մետր բարձրությունը Ռոբերը հաղթահարել է շուրջ 30 րոպեում:
Ավելի ուշ ալպինիստը պարզաբանել է, որ պարզապես ցանկանում էր փոքր-ինչ ուրախացնել անցորդներին: Ասում է՝ վերջին շրջանում նրանք կարծես մռայլ են:
Վերեւում, ինչպես միշտ, նրան դիմավորել են ոստիկանության եւ շենքի պահպանության աշխատակիցները, իսկ ներքեւում ծափահարություններ են հնչել:
Ալեն Ռոբերն ավելի քան 100 բարձունք է հաղթահարել աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի «Բուրջ Խալիֆան»:











