Ապօրինի թմրամիջոց օգտագործելու կասկածանքով հոկտեմբերի 20-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է բերման ենթարկվել Երեանի 50-ամյա բնակիչ Սարգիս Հովակիմյանը:
Անձնական խուզարկությամբ Հովակիմյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող չորացրած դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանությունում կասկածյալը հայտնել է, որ թմրամիջոցնի իր մոտ է հայտնվել զուտ պատահականության արդյունքում:
«Պատվիրատուին տարել եմ իրա տուն, գումար չի ունեցել, գումարի տեղը նարկոտիկ է տվել»,-ասել է Սարգիս Հովակիմյանը:
Հարուցված քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցը ուղեվարձի փոխարեն Հովակիմյանին է տվել Մերձավան գյուղի բնակչուհի, նախկինում դատապարտված Ֆլորա Գալստյանը, որի վագոն-տնակից հայտնաբերվել է մոտ կես կգ. մարիխուանային նմանվող չորացրած զանգված:
Հայտնաբերված թմրամիջոցն առգրավվել է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











