Ֆիննական Յուուսո արջը ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ տերերին հաջողվել է նրա 6 նկար վաճառել: Կենդանիների Կուուսամո կենտրոնի սանը ջրաներկով ամբողջ մարմնով է ստեղծագործում:

Կենդանուն գտել են անտառում: Հիմա նա 500 կգ է կշռում: Յուուսոյի նկարչական ունակությունները հայտնաբերել են վերջերս, բայց արջն արդեն 13 նկար է ստեղծել:

Նկարների վաճառքից ստացված միջոցներով արջերի համար լողավազանի երկու ջրմուղ են գնելու, ինչպես նաեւ համակարգիչ եւ տեսախցիկ:

Ըստ «Ռոսբալտ»-ի, կենտրոնի պաշտոնական կայքում, որտեղ տեղադրվում են Յուուսոյի նկարները, նշվում է, որ նրա նկարները 300 եվրո արժեն: