Ծովային կենսաբանների միջազգային խումբը կարողացել է բնական միջավայրում տեսագրել ամենից հազվագյուտ կետերին՝ Օմուրի շերտավորներին: Դրանք հազվագյուտ եւ քիչ հայտնի կետերի տեսակ են, որոնց գոյության մասին մինչեւ հիմա հաստատված դիտարկումներ գոյություն չեն ունեցել:
Այս կետերի երկարությունը 10-11.5 մետր է, այսինքն՝ նրանք ավելի քան 2 անգամ փոքր են կապույտ կետերից: Դրանք բնակվում են հեռավոր վայրերում, եւ դժվար է նրանց գտնելը:
Ըստ «Ռոսբալտ»-ի, ավելի վաղ միայն մեռած Օմուրի շերտավորների էին գտնում: Այս կետերին սխալմամբ Բրայդի շերտավորների հետ, սակայն ԴՆԹ թեստերը ցույց են տվել, որ սա առանձին տեսակ է:











