Թուրքիայի ՆԳ նախարար Սելամի Ալթընոքը իրեն դիմավորելու եկած պաշտոնյաների հետ ողջագուրվելու ժամանակ ուրախությունից ապտակել է իր նախկին աշխատակցին։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ ՆԳ նախարար Սելամի Ալթընոքին Անթալիայում դիմավորելու եկածների մեջ է եղել նրա Մեհմեդ Քոչաքը։ Նախարարը նրան տեսնելուց ուրախացել է, եւ իր ուրախությունը արտահայտել «բարեկամական» ապտակով։

Նախարարի ուրախության նման օրիգինալ դրսեւորումը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։