ՌԴ Չելյաբինսկ քաղաքում ուսանողներն իրենց մարմիններով կազմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերը։ Հազարավոր երիտասարդների մասնակցությամբ ակցիան տեղի է ունեցել Ուսանողական ջոկատների համառուսական հավաքի բացման շրջանակներում։

Սպիտակ թղթերը ձեռքերում բռնած՝ ուսանողներն այնպես են շարք կանգնել, որ վերեւից կենդանի ինստալյացիան նման է եղել Վլադիմիր Պուտինի դիմանկարին։

Սկզբում ուսանողները հույս ունեին, որ Պուտինը կայցելի Չեյլաբինսկում իրենց հավաքը, սակայն երբ հասկացել են, որ դա տեղի չի ունենա, որոշել են նման ակցիա կազմակերպել, փոխանցում է Newsru-ն։