Սպիտակի ճանապարհին այսօր` նոյեմբերի 6–ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հենց քաղաքի մուտքը խորհրդանշող կամարների տակ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու մեքենաները: Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենաների վարորդները եւ ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։

Տեղի ու փրկարարների ուժերով նրանք դուրս են բերվել այրվող մեքենաներից, երեք մարդ խոր այրվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են Լոռու մարզի փրկարարական վարչության փրկարարները: Ճանապարհն այժմ փակ է, փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: