Թուրքական Radikal-ին հաջողվել է նկարահանել այս տարվա սեպտեմբերի 8-ին Քըրշեհիր քաղաքում ազգայնականների կողմից քուրդ ընտանիքին պատկանող սրճարանի դեմ հարձակումն ու թալանը։

Տեսագրության մեջ երեւում է, որ ոստիկանները մինչեւ ատամները զինված անկյունում լուռ հետեւում են տեղի ունեցող հանցագործությանը, սակայն չեն միջամտում, քանի որ քրդի սրճարան են ջարդում ու թալանում։