Թուրքիայում զագսում նորապսակների ամուսնությունը պաշտոնապես գրանցող պաշտոնյան փեսայի  կատակի պատճառով անմիջապես հեռացել է սրահից։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Մուղլա նահանգի Միլասի շրջանում Դիլեք ու Իսմաիլ անունով անունով զույգերն իրենց ամուսնության գրանցման օրը սկանդալի մեջ են հայտնվել։

Ամուսնությունը գրանցող պաշտոնյան արարողության սկզբում ստացել է հարսի դրական պատասխանը, այնուհետ հարցն ուղղել փեսային՝ ստանալով «ոչ» պատասխանը։

Պաշտոնյան ուշադրություն չդարձնելով, որ փեսան կատակով էր ասել ու փորձում էր համոզել շարունակել արարողակարգը, հեռացել է առանց բառ ասելու։